Բաժիններ՝

«Դանիայի հետ խաղում տեխնիկական խոտանը շատ էր». Արթուր Պետրոսյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի կարծիքով Դանիայից կրած 1:4 հաշվով պարտությունը անտեղի սխալների պատճառով է:

«Մենք արժանի չէինք նման խոշոր հաշվով պարտության: Բայց իմ կարծիքով պետք է ընդունել այն ինչ որ կա: Խաղը լավ սկսեցինք, սակայն չէինք կարողանում պաքարել բարձրից եկած գնդակների համար: Դանիացիների առաջին գոլը մեր սխալից էր: Անտեղի սխալների պատճառով գոլեր ընդունեցինք: Մեր ամենամեծ բացթողում տեխնիկական խոտանն էր»,- հետխաղյա մամուլի ասուլիս ժամանակ ասաց մարզիչ Պետրոսյանը:

Մարզիչ կարծիքով ինքը չի սխալվել կազմի ընտրության հարցում: «Չեմ կարծում, որ Ռուսլան Կորյանի հարձակման գծում խաղալը սխալ էր: Մենք ստիպված էինք փոփոխություններ անել»,-ասաց մասնագետը:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի հերթական խաղում Երևանում կայացած խաղում Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Դանիային 1:4:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս