ԱՄՆ դեսպանատունը՝ պատանդառու տղամարդու մասին. «ՀԺ»
Armtimes.com-ը Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում գտնվող «Weekend» բիլիարդ ակումբի տարածքում վնասազերծված Գոռ Հակոբյանի վերաբերյալ մամուլում տարածված տեղեկությունների վերաբերյալ հարցում էր ուղարկել Երևանում ԱՄՆ դեսպանատուն:
Մենք հարցրել էինք, թե արդյո՞ք Գոռ Հակոբյան արտաքսվել է ԱՄՆ-ից, անդամակցել է «Արմենիա փաուեր» խմբին, ԱՄՆ քաղաքացի էր, թե՝ ոչ: Դեսպանատան՝ մեզ ուղղված պատասխանում ասված է. «Իրավապահների ընթացիկ վարույթների վերաբերյալ մեկնաբանություններ անելու իրավասություն մենք չունենք: Տեղեկությունների համար խնդրում ենք դիմել ՀՀ պատկան մարմիններին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: