Բաժիններ՝

ԵԱՀԿ-ն պատրաստ է ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև խնդիրների կարգավորման հարթակ դառնալ

ԵԱՀԿ-ն պատրաստ է հարթակ դառնալ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ առկա խնդիրները կարգավորելու համար, անհրաժեշտ է, որ Վաշինգտոնը եւ Մոսկվան միջազգային բոլոր կազմակերպությունների հնարավորություններն ավելի ակտիվորեն օգտագործեն բանակցելու համար: Այս կարծիքը հայտնել է ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը։

«Այո՛, միանգամայն, դա բավականին ակներեւ է, հատկապես երբ տեսնում եք, թե որքան քաղաքականացված են այս երկու երկրների երկկողմ հարաբերությունները»,-ասել է նա, պատասխանելով երկրների միջեւ աճող հակամարտության գործում միջնորդի դերում հանդես գալու ԵԱՀԿ-ի պատրաստակամության վերաբերյալ հարցին:

«Եվ ընդհանրապես, իմաստ ունի ավելի ակտիվորեն եւ սիստեմատիկորեն օգտագործել բազմակողմ այնպիսի հարթակներ, ինչպիսին ԵԱՀԿ-ն է: «Եվ ես կարծում եմ, որ մենք պատրաստ ենք դրան, բայց, ի վերջո, անդամ երկրներից է կախված՝ նրանք իրենք ցանկանում են արդյոք օգտվել դրանից: Ես պատրաստ եմ ինձնից կախված ամեն բան անել, որպեսզի ԵԱՀԿ-ն օգտակար լինի դրա համար»,-հավելել է Գրեմինգերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս