Բաժիններ՝

Կատալոնցիների մեծամասնությունը հանդես է գալիս անկախության հանրաքվեի օգտին. El Espaրol

Կատալոնցիների կեսից ավելին անհրաժեշտ է համարում Իսպանիայից ինքնավար հանրակցության անկախության հանրաքվեի անցկացումը, որը երկրի կենտրոնական իշխանությունները դիտարկում են որպես անօրինական: Այդ մասին վկայում են հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որն SocioMռtrica սոցիոլոգիական ծառայությունն անցկացրել է El Espaրol ինտերնետ-հրատարակության համար։

Հրատարակության տեղեկատվությամբ՝ Կատալոնիայի հարցված բնակիչների 55 տոկոսը պաշտպանում Է հանրաքվեն, որն իսպանական այս ինքնավար հանրակցության իշխանությունները մտադիր են անցկացնել հոկտեմբերի 1-ին, 39,8 տոկոսը դեմ է, եւս 5,3 տոկոսը հստակ դիրքորոշում չունի:

Իսպանիայում ընդհանուր առմամբ հանրաքվեի անցկացման օգտին հանդես է գալիս բնակչության 15,4 տոկոսը, դեմ՝ 70,6 տոկոսը, հստակ դիրքորոշում չունի 14 տոկոսը: Միեւնույն ժամանակ, ինչպես նշում է հրատարակությունը, մյուս հարցումների համաձայն, հանրաքվեի պաշտպանությունը Կատալոնիայում էլ ավելի բարձր է. այսպես, Հասարակական կարծիքի ուսումնասիրման կատալոնական կենտրոնը հաշվել է, որ հանրաքվեի անցկացումը պաշտպանում է ինքնավար հանրակցության բնակիչների 71 տոկոսը:

Ոչ միայն Կատալոնիայի, այլեւ Իսպանիայի բնակիչների նշանակալի մասն ընդհանուր առմամբ կարծում է, որ Մարիանո Ռախոյի կառավարությունը չի կարողանա կանխել քվեարկության անցկացումը. իսպանացիների 33,5 տոկոսն այն կարծիքին է, որ այն կկայանա, եւս 17,2 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին: Կատալոնիայում այդ հարցին դրական է պատասխանել հարցման մասնակիցների 55,4 տոկոսը: Կատալոնիայի իշխանությունները Իսպանիայից անկախության շուրջ հանրաքվեն պատրաստվում են անցկացնել հոկտեմբերի 1-ին: Հարցը ձեւակերպված է այսպես. «Ցանկանում եք դուք արդյոք, որ Կատալոնիան դառնա անկախ պետություն՝ կառավարման հանրապետական ձեւով»: Երկրի կենտրոնական իշխանությունները քվեարկության անցկացումը համարում են անօրինական, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս