Բաժիններ՝

Եվրոպայում կալանք է դրվել Յանուկովիչի «ընտանիքի» ոսկու վրա. Ուկրաինայի գլխավոր դատախազություն

Եվրոպայի երկրներից մեկում մի քանի շաբաթ առաջ կալանք է դրվել ոսկու խոշոր խմբաքանակի վրա այն միջոցների թվից, որոնք դուրս էին տարվել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի եւ նրա շրջապատի՝ այսպես կոչված «ընտանքի» կողմից: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ Եվգենի Ենինը:

«Բառացիորեն մի քանի շաբաթ առաջ, Եվրոպայի երկրներից մեկի հետ համագործակցության շրջանակներում մենք տեղեկատվություն ստացանք ոսկու մեծ խմբաքանակի վրա կալանք դնելու մասին, խոսքը վերաբերում է ավելի քան կես տոննայի»,- ասել է Ենինը սեպտեմբերի 4-ին Insider հրատարակությունում հրապարակված հարցազրույցում:

Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալի խոսքով՝ վնասների ընդհանուր գումարը, որը պետությանը հասցրել է Յանուկովիչի վարչակարգը, կազմում է շուրջ 40 միլիարդ դոլար: Դրանից 1,5 միլիարդը, որի վրա կալանք էր դրվել Ուկրաինայում, արդեն վերադարձվել է գանձատուն:

«Այսօրվա դրությամբ իրավասության տարբեր, առավելապես եվրոպական ատյաններում կալանք Էէ դրված շուրջ 200 միլիոն դոլարին համարժեք գումարի վրա»,- նշել է Ենինը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս