Արմավիրի մարզում թալանել են հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի տունը. shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել օգոստոսի 21-ից մինչև սեպտեմբերի 3-ը ընկած ժամանակահատվածում անհայտ անձի կամ անձանց կողմից Հացիկ գյուղի տներից մեկից կատարված գողության փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հանցագործը կամ հանցագործները նշված տան հողամասից գողացել են 90 սմ տրամագծով մոտ 60 մետր մետաղական խողովակ, 450 մետր էլեկտրահաղորդալար, այնուհետև կոտրել են վագոն-տնակի պատուհանի ապակին և այնտեղից տարել այլ իրեր։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ, 35-ամյա Էդգար Դանիելյանին։
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում։