Քեյթ Միդլթոնը և արքայազն Ուիլյամը երրորդ երեխան են ունենալու
Քեմբրիջի դուքսը եւ դքսուհին սպասում են երրորդ երեխայի ծնվելուն: Այդ մասին սեպտեմբերի 4-ին հայտնել է Քենսինգթոնյան պալատը։
«Նորին թագավորական մեծություններ Քեմբրիջի դուքսը եւ դքսուհին ուրախ են հայտարարելու, որ Քեմբրիջի դքսուհին սպասում է երրորդ երեխային»,-ասված է Քենսինգթոնյան պալատի կողմից տարածված մամուլի տեղակագրում: «Թագուհին եւ երկու ընտանիքների անդամները երջանիկ են՝ իմանալով այս նորությունը»,-նշվում է փաստաթղթում:
Արքայազն Ուիլյամը եւ Քեյթ Միդլթոնը արդեն ունեն երկու զավակ՝ արքայադուստր Շառլոտան եւ արքայազն Ջորջը, որոնք համապատասխանաբար երկու եւ չորս տարեկան են, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: