Պարզվել է Գյումրիում հայտնաբերված դիակի ինքնությունը
Այսօր՝ օգոստոսի 31-ի առավոտյան, Գյումրիի «Խաղաղության օղակ» այգում տղամարդու դի է հայտնաբերվել: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից 168.am–ին տեղեկացրին, որ դիակի ինքնությունը պարզվել է. «Մահացածը Գյումրիի 50-ամյա բնակիչ է, ըստ դատաբժշկական փորձաքննության նախնական տվյալների՝ նա մահացել է սրտի կաթվածից»։
Տեսանյութը և լուսանկարը՝ Tsayg.am-ի։