Բաժիններ՝

Նաիրիտցիներն անժամկետ նստացույց են սկսել կառավարության շենքի մոտ

«Պահանջում ենք «Նաիրիտի» վերագործարկում»։ Այսպիսի պահանջով այսօր կառավարության շենքի մոտ անժամկետ նստացույց են սկսել «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները։ Համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանը տեղեկացրեց, որ իրենց պայքարի պահանջը չի փոխվել՝ վերագործարկում։

Ըստ նրա՝ 1 շաբաթ առաջ իրենց նախազգուշական նստացույցը նպատակ ուներ աջակցելու «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոնի» հոլդինգի ներկայացուցիչներին, որոնք Հայաստան էին ժամանել կառավարության հետ գործարանի վերագործարկման շուրջ բանակցելու համար։ Շահվերդյանի խոսքով՝ կառավարությունը մինչ օրս չի պատասխանել թե՛ հոլդինգի անդամների ներկայացրած հուշագրին, թե՛ 2 շաբաթ առաջ նաիրիտցիների նամակին։

«Ներկայացվել են լրացուցիչ թղթեր, որոնք բավարարում են կառավարության ամբողջ պահանջներին, բայց չես իմանում, թե ինչու պատասխանը դեռ չկա»,- ասաց Կ.Շահվերդյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս