Բաժիններ՝

«Նաիրիտի» սնանկության կառավարիչն ուղղակի թալանում է գործարանը. «Նաիրիտի» համակարգող խումբ

Մինչ ՀՀ կառավարությունը շարունակում է բանակցել «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոնի» հոլդինգի հետ «Նաիրիտը» վերագործարկելու շուրջ, նորանոր երաշխիքներ է պահանջում, գործարանում թալանը շարունակվում է։

Ինչպես արդեն գրել ենք, «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանն արդեն վաճառքի է հանել գործարանի գույքը և այժմ է՛լ ավելի արագացված ռեժիմի է անցել։ «Նաիրիտի» համակարգող խմբի հաղորդմամբ՝ ամեն օր մոտ 2-3 բեռնատար մետաղի ջարդոն է դուրս գալիս գործարանից։ Ասատրյանը նույնիսկ վաճառել է 2009 թ. ձեռք բերված կաուստիկ սոդայի արտադրության համար նախատեսված սարքավորումը, որն արժեր մոտ 30 հազար դոլար, և կրկին՝ մետաղի ջարդոնի անվան տակ։

Տպավորություն է ստեղծվում, թե կառավարությունը դիտավորյալ է ձգձգում ներդրողների հետ բանակցությունները՝ ժամանակ տալով Ասատրյանին և ազատ արձակելով նրա ձեռքերը։ Կառավարության լռությունը հանգեցնելու է նրան, որ, եթե նույնիսկ որևէ փաստաթուղթ ստորագրվի հոլդինգի հետ, և ներդրողները փորձեն աուդիտ անցկացնել գործարանում, կհասկանան, որ «Նաիրիտն» այլևս պիտանի չէ շահագործման։ Հարց է առաջանում, թե ինչո՞ւ են լռում իրավապահները։ Չէ՞ որ գործարանի գույքի վաճառքը պետք է օրենքով, աճուրդով արվեր։ Մինչդեռ, մեր տեղեկություններով, այն սարքավորումները, որ այժմ վաճառում է Ասատրյանը, նախատեսված չեն եղել անգամ աճուրդով վաճառքի համար։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս