Բաժիններ՝

Երկրաշարժ՝ Ճամբարակ քաղաքից 15 կմ հարավ. ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ

Oգոստոսի 20-ին, տեղական ժամանակով ժամը 10:18-ին (Գրինվիչի ժամանակով` 06:18-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.460 և արևելյան երկայնության 45.350 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Ճամբարակ քաղաքից 15 կմ հարավ), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս