Բաժիններ՝

Կառավարությունը կզիջի տարերային աղետներից 80-100% տուժածների հողի հարկը

Այսօր կառավարության նիստի սկզբում նախքան օրակարգին անցնելը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ տարերային աղետների հետևանքով վնասների խնդրին:

Նա նշեց, որ հանրապետության տարածքում տեղացած կարկտի հետևանքների ուսումնասիրության վերաբերյալ տրվել էր հանձնարարական, վերհանվել է ոչ միայն կարկտի, այլև տարվա ընթացքում հեղեղից, երաշտից տուժած շրջանների տվյալները:

Կ.Կարապետյանը գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, Ջրային պետական կոմիտեի ղեկավարին, մարզպետներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` հողի հարկը, պետական ծրագրի շրջանակներում հատկացված սերմերի դիմաց վճարման ենթակա գումարները տարերային աղետներից 80-100% տուժածներին զիջելու նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս