Պորտուգալական ծովափին ինքնաթիռի վայրէջքի հետևանքով երկու մարդ է մահացել
Պորտուգալիայի ծովափնյա Ալմանդա բնակավայրում թեթև ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ծովափին՝ մահ պատճառելով մեկ տղամարդու և մեկ երեխայի: Ինչպես հաղորդում է BBC-ն, մահացածները 30-ամյա տղամարդ և աղջիկ երեխա է:
Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ մահացած աղջկա ծնողներին ոչինչ չի պատահել: