![](/banners/BeFunky-design.jpg)
ՄԱԿ-ը պատրաստ է ավելացնել Սիրիային տրամադրվող հումանիտար աջակցությունը
![](https://168.am/wp-content/uploads/2017/08/Snimok_640x420.jpg)
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Ռամզի Էզելդին Ռամզին հանդիպումներ է ունեցել ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինի և ԱԳ նախարարի տեղակալ Գենադի Գատիլովի հետ: Այս մասին հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը:
Ռամզին ողջունել է Ռուսաստանի կողմից Սիրիայում քաղաքական կարգավորման աջակցությունը: «Դեէսկալացիայի գործընթացն ուղղված է առաջընթացի առանձին գոտիներ ստեղծելուն»,- ասել է լրատվական գործակալության աղբյուրը: Հանդիպումների ընթացքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը շեշտել է, որ կազմակերպությունը պատրաստ է մեծացնել Սիրիային տրամադրվող հումանիտար աջակցությունը: