Բաժիններ՝

Ջոնի Դեպը ներողություն է խնդրել Թրամփի սպանության կատակի համար

Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեպը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից ներողություն է խնդրել՝ նրան սպանելու անհաջող կատակի համար: Ինչպես հաղորդում է BBC-ն, դերասանը կատակել էր բրիտանական «Գլատոնբերի» ռոք-փառատոնի ժամանակ: Սպիտակ տունը դատապարտել է Դեպի քայլը:

«Ես ներողություն եմ խնդրում այն կատակի համար, որը արել եմ երեկ երեկոյան նախագահ Թրամփի հետ կապված»,- People ամսագրին ասել է 54-ամյա դերասանը, հավելելով. «Ես ոչ մի չար մտադրություն չունեի, միայն փորձում էի ուրախանալ, ոչ թե որևէ մեկին վնասել»:

Դերասանը կատակել է ռոք-փառատոնի ընթացքում ֆիլմի ցուցադրության ժամանակ, որում նա գլխավոր դեր էր խաղում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս