Ահազանգ ԱԻՆ-ում. անձրևաջրերը լցվել են բնակարան. մեկնել է մեկ մարտական հաշվարկ
Հունիսի 21-ին, ժամը 10:30-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Նարեկացի փողոցի շենքերից մեկի անձրևատար խողովակը դուրս է եկել, անձրևաջրերը լցվում են նույն շենքում գտնվող բնակարաններից մեկի արտաքին պատին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: Ստացված տեղեկությունը փոխանցվել է փոխքաղաքապետին: