Հրաժարականներ՝ Ֆրանսիայի կառավարությունում
Ֆրանսիայի արդարադատության նախարար Ֆրանսուա Բայրուն հայտարարել է, որ լքում է կառավարությունը: Այդ մասին հայտնել է Agence France-Presse (AFP) գործակալությունը՝ հղում անելով նախարարի հայտարարությանը:
«Ես որոշում ընդունեցի հաջորդ կառավարության մաս չլինել: Դրա շուրջ ես մամուլի ասուլիս կանցկացնեմ տեղական ժամանակով ժամը 17:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 19:00-ին)»,- ասել է Բայրուն:
Բացի այդ, կառավարությունից հեռանալու մասին հայտնել է եվրոպական գործերի նախարար Մարիել դե Սառնեզը: Նա իր ներկայիս պաշտոնը թողնում է, որպեսզի գլխավորի «Դեմոկրատական շարժման» խմբակցությունն Ազգային ժողովում: Նախօրյակին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է երկրի զինված ուժերի նախարար Սիլվի Գուլարի հրաժարականը: Նախարարն իր հրաժարականը եւ կառավարության նոր կազմում ընդգրկվել չցանկանալը պատճառաբանել է նրանով, որ մտադիր է պարզություն մտցնել «Դեմոկրատական շարժում» կուսակցության, որի ղեկավարության անդամներից մեկն Է ինքը, ներկայացուցիչների կողմից օրենքների խախտման շուրջ ծագած կասկածների հարցում:
Գուլարն իր հայտարարության մեջ ընդգծել է, որ «մտադիր է ապացուցել իր բարի կամքը» այն պնդումների կապակցությամբ, ըստ որոնց կեղծ աշխատատեղեր ստեղծելու մեթոդով իր կողմից հափշտակվել են Եվրոպական խորհրդարանի միջոցները: Le Mond թերթի պնդումներով՝ Գուլարը այդ կերպ վճարում էր այն մարդկանց աշխատանքը, որոնք Ստրասբուրգում չէին հայտնվում Եվրախորհրդարանում, այլ շարունակում էին աշխատել կուսակցության աշխատակազմում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: