Դանի Ալվեսը մոտ է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն
Բրազիլացին պատրաստվում է Եվրոպայում շրջագայության: «Քաղաքաբնակները» մոտ էին «Մոնակոյի» և «Տոտենհեմի» պաշտպաններ Բենջամեն Մենդիի և Քայլ Ուոքերի ստորագրմանը, բայց անհաջող բանակցություններից հետո մանչեսթերյան թիմն ուշադրությունը սևեռեց Ալվեսի վրա:
Ավելի վաղ ֆուտբոլիստը «Յուվենթուսի» ղեկավարությանը հաղորդել էր, որ ամռանը կհեռանա ակումբից, եթե իր հետ չերկարաձգեն պայմանագիրը, որի ժամկետը լրանում է 2018թ. ամռանը: Ինչպես հաղորդում է Goal-ը, վերջին 48 ժամերին ակումբները բանակցություններում մեծ առաջընթաց են գրանցել: Transfermarkt-ը 34-ամյա պաշտպանին գնահատում է 6 մլն եվրո
Պատրաստեց Անի Գաբուզյանը