Թուրքիայում քուրդ զինյալները հարձակվել են զինվորական ավտոշարասյան վրա
![](https://168.am/wp-content/uploads/2017/06/895570.jpg)
Թուրքիայի Հաքքարի շրջանում Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) նռնականետով հարձակում է գործել զինվորական ավտոշարասյան վրա: Այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:
Հարձակման հետևանքով մահացել է մեկ թուրք զինվոր, վեցը վիրավորվել են: Հաքքարիում գործողություններ են իրականացվում քուրդ զինյալներին հայտնաբերելու նպատակով: