Բաժիններ՝

Ղազախստանում ԷՔՍՊՕ-ի հիմքի վրա կստեղծեն Կանաչ տեխնոլոգիաների միջազգային կենտրոն

Հունիսի 11-ից մինչեւ 14-ը Աստանայում ընթանում է էներգետիկային նվիրված նախարարական խորհրդաժողովն ու ութերորդ միջազգային համաժողովը, որտեղ քննարկվում են կայուն զարգացման բնագավառի հիմնախնդիրների լուծման մոտեցումները: Խորհրդաժողովի արդյունքներով ընդունվելու է Նախարարական հռչակագիր:

ՄԱԿ-ի գործակալությունների կողմից նախարարական հռչակագրի իրագործման նպատակով համատեղ հայտարարություն է ընդունվել՝ աջակցություն ցուցաբերել Ղազախստանին «կանաչ» տեխնոլոգիաների զարգացման միջազգային կենտրոնի եւ «Ապագայի էներգիան» ներդրումային նախագծերի ստեղծման գործում: Կանաչ տեխնոլոգիաների միջազգային կենտրոնի ստեղծման նախաձեռնությունը Ղազախստանի նախագահի կողմից հնչեցվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանում:
Կանաչ տեխնոլոգիաների միջազգային կենտրոնը կոչված է լուծել էներգետիկական հատվածի վերափոխման, «կանաչ» բիզնեսի անցնելու, կանաչ տեխնոլոգիաների ու լավագույն պրակտիկաների տրանսֆերի եւ ադապտացման, կանաչ ֆինանսների զարգացման խնդիրները: Կենտրոնի առաքելությունն է՝ գլոբալ կայուն զարգացման մեջ ավանդ ներդնել «կանաչ աճի» եւ «կանաչ կամրջի» սկզբունքներին աջակցելու միջոցով:

Միջազգային կենտրոնը ներառելու է գործունեության յոթ հիմնական ուղղություն՝ Էներգետիկական հատվածի վերափոխումը, կայուն քաղաքային զարգացումը, «կանաչ» բիզնեսի զարգացումը, կանաչ տեխնոլոգիաների եւ լավագույն պրակտիկաների տրանսֆերն ու ադապտացումը, կանաչ ֆինանսավորման զարգացումը, էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացումը, կանաչ աճի ներուժի մեծացումը:

Կենտրոնի գործունեության ուշադրության կենտրոնում լինելու են, նախեւառաջ, Կենտրոնական Ասիայի երկրները (Ղազախստան, Ուզբեկստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան), Իրանը, Աֆղանստանը, Մոնղոլիան:

Դրա հետ մեկտեղ կենտրոնը համագործակցելու է նաեւ ՏՀԶԿ-ի, Եվրամիության զարգացած երկրների, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի եւ Լատինական Ամերիկայի երկրների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս