Բաժիններ՝

31-ամյա մարզիչը գլխավորեց «Շալկեն»

Բոլորը ցանկանում են կրկնել «Հոֆենհայմի» հաջողությունը:

«Շալկեն» հայտարարել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում 31-ամյա մասնագետ Դոմենիկո Տեդեսկոյի նշանակման մասին: Նրա պայմանագիրը նախատեսված է միչև 2019 թվականը:

«Չնայած Դոմենիկո Տեդեսկոն չունի մեծ փորձ, սակայն բանակցությունների ժամանակ նա կարողացավ համոզել մեզ, որ ունի «Շալկեի» ապագա զարգացման հետ կապված հստակ պլան: Ինչպես և շատ այլ թիմեր, մենք խաղադրույք կատարեցինք շատ երիտասարդ և միևնույն ժամանակ նորարար մարզչի վրա»,- հայտարարել է թիմի մարզական տնօրեն Կրիստիան Հայդելը:

Տեդեսկոն դարձավ «Շալկեի» պատմության մեջ ամենաերիտասարդ մարզիչը: Տեդեսկոն սկսել է մարզչական կարիերան 2013 թվականին, «Շտուտգարտի» պատանեկան թիմում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս