Պարզ թեստ. Բարի՞, թե՞ չար մարդ եք
Ofigenno.cc-ն առաջարկում է թեստ, որը կօգնի հասկանալ, թե ինչ հարաբերակցություն ունեն բարի ու չար հատկությունները ձեր բնավորության մեջ։ Նայեք լուսանկարին և հասկացեք, թե ինչն է առաջին հերթին գրավում ձեր ուշադրությունը։
Եթե մարդու գլուխ եք տեսնում, 80 տոկոսով բարի եք, 20 տոկոսով՝ չար։ Հավասարակշռված եք։ Ձեզ ճանաչում են՝ որպես բարի, ուրախ և շփվող մարդ։ Ընկերները շատ են սիրում ձեզ՝ հենց այս հատկությունների շնորհիվ։ Մտերիմները միշտ կարող են հույս դնել ձեզ վրա դժվար պահերին։ Միևնույն ժամանակ, կարողանում եք «ոչ» ասել և թույլ չտալ մանիպուլյացիայի ենթարկել ձեզ։ Միշտ պատրաստ եք անհրաժեշտ հարված հասցնել նրանց, ովքեր նեղացրել են ձեզ։
Եթե նավակ եք տեսնում, 100 տոկոս չար եք։ Համենայն դեպս, շրջապատը ձեզ այդպիսին է համարում։ Պատճառն այն է, որ սովոր եք ճշմարտությունն ասել՝ նայելով մարդկանց դեմքին։ Անկեղծորեն կարծում եք, որ առողջ քննադատությունը մարդկանց օգնում է ավելի լավը դառնալ, բայց մարդիկ կարող են ձեզ ատել դրա համար։ Բավական դաժան մարդ եք, բայց ձեր մեթոդներն արդարացված են, քանի որ լավ արդյունքի հասնել կարելի է միայն ինքներդ ձեզ գերազանցելով։ Հաջողակ եք, ինքնավստահ, ինչը կարող է նյարդայնացնել բոլոր նրանց, ովքեր նախանձում են ձեզ։
Ծով եք տեսնում։ 100 տոկոսով բարի մարդ եք։ Չափազանց նուրբ բնավորություն ունեք, ամեն կերպ փորձում եք խուսափել կոնֆլիկտներից։ Նույնիսկ, եթե ապտակ հասցնեն աջ այտին, պատրաստ եք մոտեցնել նաև ձախ այտը։ Միշտ պատրաստ եք օգնության հասնել, աջակցել նրանց, ովքեր ունեն դրա կարիքը։ Մարդիկ երբեմն օգտվում են ձեր բարությունից։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը