Բաժիններ՝

Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքին երգել է Ջասթին Թիմբերլեյքը՝ ստանալով մոտ 1 միլիոն դոլար

Անցած շաբաթ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում կայացել է ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Աստղիկ Ալեքսանյանի հարսանիքը, որին հրավիրված են եղել մեծ թվով անձինք նաև արտերկրից։ 168.am-ի տեղեկություններով՝ հրավիրյալների թվում է եղել և ելույթ է ունեցել նաև աշխարհահռչակ փոփ երգիչ Ջասթին Թիմբերլեյքը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, հանրահայտ երգչին Հայաստան հրավիրելու համար Սամվել Ալեքսանյանը վճարել է 990 հազար ԱՄՆ դոլար։

Աստղիկ Ալեքսանյանը, ի դեպ, աշխատում է գուլպաներ արտադրող ALEX Textile ընկերությունում:

Հարսանիքին Աստղիկը կրել է հռչակավոր դիզայներ Zuhair Murad-ի մոդելավորած գեղեցիկ զգեստը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սամվել Ալեքսանյանն այս հարսանիքի մասին «Առավոտի» թղթակցի հետ զրույցում ասել էր. «Ազիզ ջան, սովորական, համեստի մեջ հարսանիք ա, սաղ մեր հայ երգիչներն են: Արտերկրից ընկերներ եկել են, գալիս են, գալու են, բայց էդ ի՞նչ կապ ունի, արտերկրից երգիչ, թամադա, ոչ մի բան չի գալու, սաղ ներսից են: Ես էդ փողը տալու եմ Երևանի հայ երգիչներին, որ մեր փողը դուրս չգա մեր երկրից: Հայ մեր երգիչներն են երգելու, Ռուսաստանից ոչ մի երգիչ չկա»: Նաև դստեր փեսացուի մասին էր հայտնել. «Իրա պապան մեր մոտ մակարոնի մենեջերն էր»: Հարցին՝ փեսացուն ձեր սրտո՞վ է՝ Ալեքսանյանը պատասխանել էր, որ այո, շատ լավ տղա է, արժանի է իր դստերը:

168.am-ը տեղեկատվությունը ճշտելու նպատակով փորձեց կապ հաստատել Սամվել Ալեքսանյանի հետ։  Հեռախոսազանգին պատասխանել է վերջինիս վարորդ-օգնականը՝ ասելով, որ Ս. Ալեքսանյանին տեղյակ կպահի, և նա կապ կհաստատի։

https://www.youtube.com/watch?v=FQrqYOqiimw

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս