Վիրտուալ սպիներները գրավել են օնլայն խանութները
Սպիներները պարզապես գրավել են աշխարհը: Ոչ միայն երեխաների, այլև մեծահասակների ձեռքին կարելի է տեսնել այս նոր խաղալիքը: Սպիներներով խաղացող մարդկանց կարելի է հանդիպել ամենուր՝ գրասենյակներում, խանութում, փողոցում:
Սպիները փոքր պտտվող գադջետ է, որը, ըստ հեղինակների՝ նյարդերը հանգստացնելու համար է:
Սպիներներ լինում են թե շատ մատչելի, թե շատ թանկարժեք: Բայց կարելի է դրանցով խաղալ նաև անվճար: Վերջին ամսվա ընթացքում ստեղծել են հարյուրավոր հավելվածներ Android-ի և iOS-ի համար:
Բոլոր հավելվածներն ու խաղերն աշխատում են նույն սկզբունքով: Դիսփլեյի վրա հայտնվում է սպիների պատկերը, և դուք պետք է պտտեք այն մատով: Հավելվածներն անվճար են, սակայն սպիների հնարավորությունները մեծացնելու համար կարող եք գնել հավելյալ մասեր:
Միայն Google Play-ում կարելի է հանդիպել ավելի քան 400 սպիներ-հավելվածների: Դրանք իրարից տարբերվում են միայն դիզայնով:
Հարց է առաջանում. ինչի՞ համար են նախատեսված այս անվճար և ոչ օգտակար հավելվածները: Պատասխանը մեկն է ՝ դրանց հեղինակները գումար են աշխատում գովազդի օգնությամբ:
Սպիներ-հավելվածները գրավել են նաև օնլայն խանութները: Այս հավելվածները բեռնվել են արդեն ավելի քան 5 միլիոն անգամ: iOS-ում շաբաթվա 10 լավագույն հավելվածներից 5-ը սպիներներն են:
Շատերը կարծում են, որ սպիներները տարածված են միայն Հայաստանում, սակայն դա այդպես չէ: Fidget Spinner հավելվածը՝ նախատեսված iOS-ի համար, բեռնումների քանակով առաջատար է Գերմանիայում, Շվեյցարիայում, Կանադայում, և երկրորդն է ԱՄՆ-ում:
Մասնագետները կարծում են, որ այս տարածված խաղալիքը կանհետանա այնքան արագ, որքան արագ հայտնվել է:
Սիրարփի Աղաբաբյան