Բաժիններ՝

«Բավական անորակ ապրանքներ են բերում, կապում սպառողի գլխին». Մելիտա Հակոբյան

«Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Մելիտա Հակոբյանի հաղորդմամբ՝ էլեկտրատեխնիկայի շուկայում կրկին խարդախություններ են հայտաբերվել. «Բերում են բավական անորակ ապրանքներ, կապում են սպառողի գլխին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Մ. Հակոբյանը:

Հունիսի 3-ին «Սպառողների ազգային ասոցիացիա» դիմում-բողոք էր ստացվել, որ Էջմիածնի «Ջի մոբիլ» էլեկտրատեխնիկայի խանութից ապառիկ եղանակով գնել են Apple ֆիրմայի Iphone 7 հեռախոս: Ծնողները հեռախոսը գնել են ապրիլի 12-ին, բայց աղջկան նվիրել են ծննդյան օրը՝ ապրիլի 30-ին: Ապառիկով գինը կազմել էր մոտ 600.000 դրամ: Հետագայում նաև պարզվել է, որ խանութը հեռախոսը «Զիգզագ» էլեկտրոնիկայի խանութից է գնել:

Նվիրելուց մի քանի ժամ անց հեռախոսը խնդիրներ է ունեցել: Մայիսի 3-ին դիմել են խանութ, որը կտրականապես հրաժարվել է փոխարինել այն նորով՝ պատճառաբանելով, որ 14 օրվա մեջ չեն բերել: Բայց այս օրենքը վերաբերում է այն ապրանքներին, որոնք նորմալ վիճակում են: Իսկ երբ ունի խնդիր, այն պետք է հետ տրվի:

«Ասել են՝ պիտի ուղարկենք սերվիս կենտրոն, ստուգեն: Միայն ծրագրային խնդիրներ տալու ժամանակ նրանք կարող էին չփոխել հեռախոսը, բայց նրանք փոխել են ձայնային պլատան, մտել են հեռախոսի մեջ, արդեն դա նոր հեռախոս չի, պարտադիր փոխանակման է»,- ասաց բանախոսը:

Կարդացեք նաև

Մելիտա Հակոբյանը նաև տեղեկացրեց, որ դիմելու են Apple կազմակերպությանը, եթե ոչինչ չկարողանան անել, հետո գուցե դատական կարգով փորձեն հարցը լուծել:

«Մենք ունենք ոչ որակյալ ծառայություն մատուցող խանութ: Սա սարսափելի վատ է: Մեզ մոտ կազմակերպությունները սկզբնական շրջանում ծառայությունները մատուցում են եվրոպական ձևով, որոշ ժամանակ անց հայկական ձևով են շարունակում»,- հավելեց նա:

Անի Թորոսյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս