Բաժիններ՝

Հունիսի 3-ից 5-ը ժամանակավորապես փակ կլինի Տերյան փողոցի Արամի և Պուշկինի փողոցների հատման ճանապարհահատվածը

Տերյան 5 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի վրա բետոնալցման աշխատանքների կազմակերպման ընթացքում անվտանգության պարտադիր նորմերը պահպանելու նպատակով, հունիսի 3-ից մինչև հունիսի 5-ը՝ առավոտյան ժամը 08:00-ից մինչև 19:00-ն, Տերյան փողոցի Արամի և Պուշկինի փողոցների հատման ճանապարհահատվածում կդադարեցվի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Երևանի քաղաքապետարանը պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում է  համաքաղաքացիների ներողամտությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս