«Մեր մեջ անձնական որևէ թշնամություն, որևէ ընդգծված հակակրանք չի եղել, չկա». Գևորգ Պետրոսյանը` իր և Նաիրա Զոհրաբյանի վեճի մասին

«Հիմա եթե մենք փորձենք ի մի բերել էս երկրում ով ինչ է ասել և այսօր հարաբերություններն ինչպիսին են, ապա կարող ենք տարբերություն նկատել: Բայց կրկնում եմ` մեր մեջ անձնական որևէ թշնամություն, որևէ ընդգծված հակակրանք չի եղել, չկա, այսօր մենք աշխատանքային գործընկերներ ենք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նորընտիր պատգամավոր, «Ծառուկյան» դաշինքի անդամ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Գևորգ Պետրոսյանը` անդրադառնալով իր և ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի միջև նախկինում խնդիրներին և դատական քաշքշուկին:

Ըստ նրա` դատական գործ այլևս գոյություն չունի, վարույթը կարճվել է: Իրենց հաշտեցման գործում, Պետրոսյանի խոսքով, մեծ է Գագիկ Ծառուկյանի ավանդը. «Եղել են աշխատանքային տարաձայնություններ, բայց ամեն ինչ հարթված է, մենք մնում ենք որպես գործընկերներ»:

Տեսանյութեր

Լրահոս