Բաժիններ՝

«Կոռուպցիոն ռիսկեր բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իսկապես կան». Ջեմմա Բաղդասարյան

«Կոռուպցիոն ռիսկեր բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իսկապես կան, ինչպես նաև՝ այլ ոլորտներում, իսկապես խնդիր կա, և դա նոր չէ, որ այսօր ենք դրա մասին իմացել: Բարեփոխումներն  ընթանում են, և բոլոր գործիքակազմերը, չափորոշիչները, ամեն ինչ վերանայվում է այս ընթացքում: Սակայն մենք տեսանք, որ դա բավարար չէ, և մենք տեսանք, որ համակարգային փոփոխություններ են կատարվում ոլորտում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը` մեկնաբանելով ոլորտում կոռուպցիոն ռիսկերի խնդիրը:

Թե ինչո՞ւ կոռուպցիոն բացահայտումները չհասան ավելի վեր, Բաղդասարյանը նշեց, թե այնպես չէ, որ դրա մասին չէին խոսում և նոր տեսան, իրենք այդ մասին իրազեկել են, և բազմաթիվ մեծ փոփոխություններ են արվել, որպեսզի համակարգը լինի թափանցիկ, հ/կ-ներն իրավունք ունենան մասնակցելու. «Մենք պարտադրեցինք, որ բժիշկները մասնակցեն գործընթացին, բայց այդ ամենը ոնց որ այն արդյունքը չտվեց, որ մենք սպասում էինք»:

Հարցին` առանց ձեր իմացությա՞ն է եղել ոլորտի կոռուպցիան, Ջ. Բաղդասարյանը պատասխանեց. «Այսինքն` ձեզ թվում է, որ ես իմացել եմ և ինչ-որ մասնակցությո՞ւն եմ ունեցել: Ոնց որ դուք ձեր հարցին պատասխանել եք, և այսօր քննչական մարմինները զբաղվում են: Եթե ես տեղյակ լինեի, երևի թե ինչ-որ ձևով կկանխեի»:

Հարցին` ինչպե՞ս է ստացվում, որ համակարգային փոփոխությունների արդյունքում կոռուպցիոն ռիսկերում ներգրավված անձինք ավելի բարձր պաշտոններ են ստանում մեր երկրում, Ջ. Բաղդասարյանը հարցով պատասխանեց. «Ձեր ասածով ստացվում է, որ ես կոռուպցիայի մեջ ներգրավվա՞ծ եմ: Դա ձեր կարծիքն է»:

Ըստ նրա` պատգամավորի մանդատի շնորհիվ անձեռնմխելիության հարց չկա: Ջ.Բաղդասարյանը կոչ արեց բոլորին այնպես անել, որ քաղաքացին չտուժի, և կոռուպցիա չլինի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս