Բաժիններ՝

«Փարիզյան կոկտեյլ». տորթ, որին դժվար է «դիմակայել»

Ներկայացնում ենք «Փարիզյան կոկտեյլ» տորթի պատրաստման եղանակը:

Տորթ «Փարիզյան կոկտեյլ»

Բաղադրիչներ խմորի համար

1. Մեղր – 3 ճ/գ
2. Շաքարավազ – 150 գ
3. Գոլ ջուր – 180 մլ
4. Բուսայուղ – 3 ճ/գ
5. Ալյուր – 500 գ
6. Սոդա – 1 թ/գ

Բաղադրիչներ կրեմի համար

1. Կարագ – 250 գ
2. Կաթ – 600 մլ
3. Ձու – 3 հատ
4. Ալյուր – 1 ճ/գ
5. Շաքարավազ – 1 բաժակ
6. Վանիլին
7. Նուշ մանրացրած – 100 գ

Պատրաստման եղանակը

1. Տաքացնել ջեռոցը մինչև 180 աստիճան:

2. Շերտերի համար խառնել մեղրը, շաքարավազը, բուսայուղը, ջուրը և դնել կրակի վրա: Երբ խառնուրդը եռա, վերցնել կրակից և ավելացնել ալյուրը սոդայի հետ: Լավ հունցել ստացված խմորը և բաժանել այն 6-7 մասի:

3. Բարակ գրտնակել շերտերը և թխել 180 աստիճան ջեռոցում՝ մինչև ոսկեգույն դառնալը: Շերտերը կարող են լինել կլոր կամ քառակուսի:

4. Հիմա ժամանակն է կրեմը պատրաստելու համար. հարել ձվերը շաքարավազի հետ, խառնել ալյուրին: Լցնել սառը կաթը և դնել կրակին, անընդհատ խառնել՝ մինչև զանգվածի պնդանալը: Վերցնելով կրակից՝ սառեցնել և ավելացնել ընկույզը և վանիլինը: Երբ կրեմը գրեթե սառչի, ավելացնել կարագը և հարել հարիչով:

5. Ավելի լավ է կրեմը տաք վիճակում քսել շերտերին: Թողնել, որ տորթը հանգստանա և ներծծվի կրեմով: Մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս