«Էլեկտրոնային աճուրդի միջոցով գնումների կարգը կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը». Արամյան
                                    Կառավարությունը հաստատեց էլեկտրոնային աճուրդի իրականացման կարգը և էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցուցակը: Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը նշեց, որ էլեկտրոնային աճուրդով թույլատրվելու է ձեռք բերել ապրանքների ու ծառայությունների մեծ ծավալ։
«Իսկ էլեկտրոնային ձևաչափը կբարձրացնի ընթացակարգերի արդյունավետությունը ու կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը»,- ասաց Արամյանը:
Որոշմամբ կսահմանվեն էլեկտրոնային աճուրդների իրականացումն ապահովող համակարգը, պատվիրատուների և մասնակիցների` նշված համակարգում գրանցման կարգը, էլեկտրոնային աճուրդով գնումների կատարման առանձնահատկությունները, էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցուցակը:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    