Էրդողանը հետևողականորեն շարունակում է երկրի պետական և մասնավոր ոլորտները գյուլենականներից մաքրելու գործընթացը
Ստամբուլի ոստիկանության մաքսանենգության և ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը Ստամբուլի 16 կենտրոնական շրջաններում գյուլենականների դեմ ուղղված լայնածավալ գործողություններ է իրականացրել: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Գյուլենականների բացահայտմանն ուղղված միաժամանակյա գործողությունների ժամանակ ձերբակալվել է 93 նախկին ոստիկան:
2016թ-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո Էրդողանը, ով հեղաշրջման փորձի կազմակերպիչ է համարում ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում վտարանդիության մեջ գտնվող չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին իրական գյուլենականների «որս» է սկսել ամբողջ երկրով:
Ձերբակալությունների համար հիմնականում հիմք է հանդիսանում գյուլենականների գաղտնի հաղորդակցության միջոց համարվող Bylock բջջային հավելվածի օգտագօրծումը: