Բաժիններ՝

Լավրովի հետ տեղեկատվություն կիսելով Թրամփը խախտում թույլ չի տվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որևէ խախտում թույլ չի տվել՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ տեղեկատվություն կիսելով, որը վերաբերել է ահաբեկչության դեմ պայքարին: Այդ մասին Սպիտակ տանը կայացած բրիֆինգի ընթացքում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերվ խորհրդական Հերբերտ Մակմաստերը:

«Այն, ինչ նա քննարկել է, խախտում չի եղել»,­- ասել է Մակմաստերը: Նրա խոսքով, որևէ մեկը, ով ներկա է եղել մայիսի 10­ի հանդիպմանը, «չի զգացել, որ թույլ է տրվել որևէ մի խախտում»:

«Նախագահը ոչ մի կերպ չի վտանգել աղբյուրները և մեթոդները (ԱՄՆ հետախուզության)»,-­ ընդգծել է Մակմաստերը:Միաժամանակ, նա ընդգծել է, որ այդ մասին ԶԼՄ-­ներում արտահոսքը անվտանգության հետ կապված վտանգ են ներկայանցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս