Բանգկոկի կենտրոնում պայթուցիկ սարք է գործարկվել
Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի կենտրոնում պայթուցիկ սարք է գործարկվել, ինչի հետևանքով երկու մարդ է տուժել: Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով թաիլանդական լրատվամիջոցներին:
Միջադեպը տեղի է ունեցել Ազգային թատրոնի շենքի մոտ: Ոստիկանությունը շրջափակել է տեղանքը, իսկ մասնագետները փորձում են պարզել պայթուցիկի տեսակը: