««Սիթիի» աշխատողներն արդեն հորդորված են». Սամվել Ալեքսանյան
Պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր 7/55 ընտրատեղամասում քվեարկությունից հետո, լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե հորդորե՞լ է «Երևան-սիթիի» աշխատակիցներին՝ քվեարկության գնալ, ասաց, որ «Սիթիի» աշխատողներն արդեն հորդորված են, և կարիք չկար։
Ինչ վերաբերում է Երևանի խնդիրներին, նա հետևյալն ասաց. «Երևանի առաջնային խնդիրը տրանսպորտի խնդիրն է, մեր քաղաքապետը խոսք է տվել՝ լուծել»։
Հարցին՝ կողմ կլինի՞, որ տրանսպորտի խնդիրը լուծվի գնի բարձրացման հաշվին, նա պատասխանեց. «Թող տրանսպորտի հարցը լուծեն, ես գների մասին բան չեմ ասում»։