Բաժիններ՝

Տարոն Մարգարյանը տեղյակ չէ ձայների հավաքագրումից և ընտրախախտումներից. Նա քվեարկեց «հանուն Երևանի»

Այսօր Երևանի գործող քաղաքապետ, Հանրապետական կուսակցության քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը քվեարկեց Ավան թաղամասում տեղակայված թիվ 177 դպրոցի թիվ 1/19 ընտրատեղամասում։

Լրագրողների հարցին՝ ո՞ւմ է ընտրելու՝ Նիկոլ Փաշինյանի՞ն, թե՞ Զարուհի Փոստանջյանին, Տ.Մարգարյանը պատասխանեց՝ «հանուն Երևանի»:

Նա հերքեց, թե ՊՊԾ գնդից իր համար ձայներ են հավաքագրել, որի մասին հայտարարել էր քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։ Ըստ Մարգարյանի՝ ինքը տեղյակ չէ, այդ ցուցակներն իր հետ կապ չունեն, և իրավապահները կզբաղվեն դրանով: Տ.Մարգարյանի կարծիքով՝ ՀՀԿ-ի քարոզարշավն ընթացել է օրինական ճանապարհով, միջադեպեր և խախտումներ չեն եղել։ Նա կրկնեց, որ մյուս թեկնածուների հետ բանավեճի փոխարեն՝ իրենք նախընտրել էին ՀՀԿ ծրագիրը երևանցիներին ներկայացնել. «Մենք կոչ ենք արել մեր մրցակիցներին՝ նորմալ քարոզչություն անել և մեկս մեկին ցեխ չնետենք»։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է այդ երիտասարդ տարիքում Տ.Մարգարյանը կուտակել իր հարստությունը, սակայն քաղաքապետն ուղիղ պատասխան չտվեց և միայն նշեց, որ ամեն ինչ հայտարարագրում կա, լրագրողները կարող են իր հայտարարագրերն ուսումնասիրել և տեղեկանալ։

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս