Բաժիններ՝

Կիևում մեկնարկեց «Եվրատեսիլ 2017»-­ի եզրափակիչը. Արծվիկը ելույթ կունենա 05 համարի ներքո. ՈՒՂԻՂ

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում մեկնարկեց «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթի եզրափակիչը: Մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկը ելույթ կունենա 05 համարի ներքո:

Մրցույթը հեռարձակվում է Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոյի ուղիղ եթերով: Այն մեկնաբանում են Գոհար Գասպարյանն ու Ավետ Բարսեղյանը: Մրցույթի ընթացքում հայաստանյան միավորները կհայտարարի «Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը:

Հայաստանի ներկայացուցչի ելույթի ժամանակ էկրանին երգի ընթացքում ցուցադրվելու են հայկական զարդարվեստն ու խորհրդանշական թռչնապատկերները` հետաքրքիր գունային մոտեցմամբ: Արծվիկի հետ բեմում կլինեն երկու շվեդ պարուհիներ, ովքեր կրելու են հայկական արծաթյա զարդեր, բեմում նաև կլինեն երեք բեք վոկալիստներ:

Մրցույթն այս տարի անցկացվում է «Տոնենք բազմազանությունը» կարգախոսի ներքո:

Արծվիկը ներկայանում է Fly with me երգով, որի երաժշտության համահեղինակները Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյաններն են:

«Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 42 երկիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս