Գառնիի Քարերի սիմֆոնիայի մոտ կառուցվող օբյեկտը լուրջ վտանգի տակ է

Գառնիի տաճարից դեպի Քարերի սիմֆոնիա տանող ճանապարհը մտնում է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրի մեջ և քարերի սիմֆոնիայի մոտ կառուցվող օբյեկտը լուրջ վտանգի տակ է։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը։

«Զբոսաշրջային վայրը պետք է լինի զբոսաշրջային վայրին համահունչ։ Այսինքն՝ այսօր այդ հարցը քննարկվում է, որպեսզի ավելորդ շինարարություն այնտեղ չսկսվի»,- ասաց նա։

Ամեն դեպքում, ըստ Զեյթունցյանի, զբոսաշրջային վայրերում պետք է ստեղծել ենթակառուցվածքներ, այդ թվում՝ սրճարաններ, ռեստորաններ, և այլն, սակայն դրանք չպետք է խաթարեն հուշարձանների տեսքը։ Նա նկատեց, որ այսօր մեկ զբոսաշրջիկը Հայաստանում միջինում ծախսում է 700-800 դոլար, իրենց նպատակն է՝ այդ թիվը հասցնել 1000 դոլարի։

«Արտասահմանում որևէ թանգարան չկա, որի մոտ չլինեն սրճարաններ և թանկարժեք ռեստորաններ»,- ասաց Զ.Զեյթունցյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031