ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն քիչ հետո կստորագրեն կոալիցիոն հուշագիրը

Քիչ հետո՝ ժամը մոտ 16։00-ին, ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենա Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցության միջև համագործակցության կոալիցիոն հուշագրի ստորագրումը։

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի ապագա կոալիցիայի մասին հայտարարվել էր խորհրդարանական ընտրություններից հետո։

Նշենք նաև, որ ՀՅԴ ընտրական ցուցակի առաջին հնգյակում ընդգրկված դաշնակցական 3 նախարարներն էլ հրաժարվել են պատգամավորական մանդատներից։ Ենթադրվում է, որ նրանք կպահպանեն նախարարական պորտֆելները։

Տեսանյութեր

Լրահոս