Բաժիններ՝

Մահացել է հնգյակից ևս մեկ երեխա՝ ամենափոքր քաշով աղջիկը. NEWS.am Medicine

Մայիսի 3-ին Երեւանում ծնված հնգյակ երեխաներից ևս մեկը այսօր՝ մայիսի 7-ի առավոտյան մահացել է: Մահացել է ամենափոքր քաշով՝ 600 գրամ ծնված աղջիկը, որը գտնվում էր «Մուրացան» հիվանդանոցային համալիրի վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեց համալիրի տնօրեն Բագրատ Բավեյանը:

Տղայի վիճակը, որը նույնպես «Մուրացան» համալիրի վերակենդանացման բաժամունքում է, շարունակում է ծայրահեղ ծանր մնալ:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում գտնվող աղջիկը կայուն ծանր վիճակում է: Մյուս աղջիկը, որը գտնվում է Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում, թոքերի արհեստական օդափոխությունից անցել է CPAP-ի, բայց նրա վիճակում նույնպես դրական դինամիկա չկա:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս