Տավուշում ականի պայթյունից զինվոր է վիրավորվել
Տավուշի մարզում ականի պայթյունից վիրավորվել է ՀՀ Զինված ուժերի զինծառայող Շիրազ Կամոյի Սահակյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Վիճակը այս պահին ծանր է: Նա գտնվում է Բերդի հոսպիտալում»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: