ԿԸՀ-­ն հաստատել է Երևանի ավագանու ընտրությունների քվեաթերթիկի նմուշը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է Երեւանի ավագանու 2017 թվականի ընտրությունների քվեաթերթիկների նմուշը: Որոշումը կայացվել է մայիսի 4-­ի ԿԸՀ­-ի նիստի ժամանակ:

Ավագանու ընտրություններին լինելու է մեկ քվեաթերթիկ, որտեղ նշված է լինելու յուրաքանչյուր ուժից առաջադրված թեկնածուների առաջին եռյակը։

Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-­ին: Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է ապրիլի 21­-ին և կշարունակվի մինչև մայիսի 12-­ը ներառյալ:

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է երեք քաղաքական ուժ` ՀՀԿ­-ն, «Երկիր ծիրանի» կուսակցությունը և «Ելք» դաշինքը:

Տեսանյութեր

Լրահոս