ԽՍՀՄ պաշտպանության վերջին նախարար Յազովը հոսպիտալացվել է
ԽՍՀՄ պաշտպանության վերջին նախարար, Խորհրդային Միության մարշալ Դմիտրի Յազովը գտնվում է Մոսկվայի ռազմական հոսպիտալում: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է իրավիճակին ծանոթ աղբյուրը:
92-ամյա Յազովը հոսպիտալացվել է ուղեղում արյան շրջանառության սուր խանգարմամբ: Բժիշկները նախատեսում են Յազովին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել հիվանդասենյակ, որտեղ կկարողանա այցելուներ ընդունել:
Դմիտրի Յազովը ծնվել է 1924 թվականի նոյեմբերի 8-ին: Նա վերջին հրամանատարներից է, ում շնորհվել է Խորհրդային Միության մարշալի ռազմական կոչում (1990 թ.): Յազովը եղել է ԽՍՀՄ պաշտպանության նախարար 1987-1991 թվականների ընթացքում: