ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն մանդատներից հրաժարվելու դիմումներ են ներկայացրել ԿԸՀ

Հայաստանի Հանրապետական և Հայ Հեղափոխական դաշնակցություն կուսակցությունների պատգամավորական ցուցակներում ինքնաբացարկներ կան։ 168.am-ի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը հայտնեց, որ ինքնաբացարկի դիմումներն արդեն ուղարկվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Թե ովքե՞ր կամ քանի՞սն են հրաժարվում պատգամավորական մանդատից, Ռ.Թադևոսյանը չնշեց։

Թե ինքնաբացարկի քանի՞ դիմում է ներկայացրել Դաշնակցությունը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, կուսակցության նախընտրական շտաբի պետ Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ վաղը պարզ կլինի։

ԿԸՀ մամլո քարտուղար Հերմինե Հարությունյանը հաստատեց, որ հանձնաժողովը ստացել է մանդատից հրաժարվելու դիմումներ, սակայն նա նույնպես չկարողացավ նշել, թե որ թեկնածուներն են ներկայացրել դիմում, և քանի հոգի են նրանք։

«Այժմ հանձնաժողովն ուսումնասիրում է այդ դիմումները։ Վաղը ԿԸՀ-ն նիստ կգումարի, կկազմի արձանագրություն, և կհրապարակվեն մանդատից հրաժարվելու մասին դիմումները»,- ասաց Հ. Հարությունյանը։

Մյուս ուժերից դիմումներ ԿԸՀ-ում դեռ չեն ստացվել, սակայն ինքնաբացարկի համար վերջնաժամկետ չկա, և անգամ ԱԺ նիստերի մեկնարկից հետո թեկնածուները կարող են հրաժարվել մանդատներից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031