«Մենք չենք կարողանում զուգարանից սենյակ գնալ՝ առանց ոտքը կոտրելու». Մոուրինիո
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խոսել է «Սոունսիի» հետ խաղացած ոչ-ոքիի մասին:
Ժամանակացույցի և կորուստների մասին
«Մենք կորցրել ենք խաղացողներին և կորցրել ենք միավորներ, այնպես որ այսօր վատ օր էր: Մենք չէիք երևում տանջված և հոգնած, բայց մենք տանջված և հոգնած էինք:
Պետք չէ խաղը հանել կոնտեքստից, քանի որ սա 9-րդ խաղն էր ապրիլի ընթացքում: Դա մարդկանց համար չէ: Մեր թիմը 22 խաղացողից է բախկացած, բայց այն կրճատվել է մինչև 13-14 խաղացող, նրանք հոգնել են:
Լինգարդն ու Յանգը մնացածից սուր էին թվում, քանի որ չէին խաղացել նախորդ խաղերում: Ես շատ գոհ եմ ֆուտբոլիստներից, քանի որ նրանք արեցին ամեն ինչ, ես չեմ պատրաստվում քննադատել նրանց»:
Վնասվածքների մասին
«Դեռ ոչինչ չգիտեմ վնասվածքների մասին, բայց հավանական է, որ Շոուն լուրջ վնասվածք է ստացել: Եթե լքում ես խաղադաշտը խաղի 10-րդ րոպեին, ուրեմն լուրջ վնասվածք ես ստացել:
Հիմա մենք չենք կարողանում զուգարանից սենյակ գնալ, առանց ոտքը կոտրելու: Չեմ ցանկանում խոսել Ջոնսի և Սմոլինգնի մասին, ավելի լավ է խոսեմ Մատայի մասին, ով անում եմ ամեն հնարավորը, որպեսզի լինի իմ տրամադրության տակ»:
Սիրարփի Աղաբաբյան