Բաժիններ՝

ՄԱԿ ԱԽ­-ն Ուկրաինայի արևելքում իրավիճակի սրումը քննարկելու է փակ ռեժիմով

ՄԱԿ-­ի անվտանգության խորհուրդը հունվարի 31-­ին քննարկելու է Ուկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակը փակ ռեժիմով: Ինչպես փոխանցում է TASS­-ը, այդ մասին տեղեկացրել է ՄԱԿ-­ում հունվարին նախագահող շվեդ դիվանագետ Օլաֆ Սկուգը:

«Ուկրաինան խորհրդակցություն է խնդրել երկրում իրավիճակի առնչությամբ»,­- ասել է նա:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ հանձնարարել է անհապաղ Ուկրաինայի արևելքում իրավիճակի սրման հարցը ներկայացնել ՄԱԿ ԱԽ-­ի դիտարկմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս