Հունաստանում գտնվող թուրք զինվորականները պահանջ են ներկայացրել դատարանին
Թուրքիայում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձին մասնակցութան մեջ մեղադրվող և Հունաստան փախած 8 զինվորականները դիմել են դատարան: Այս մասին հայտնում է թուրքական haberler.com-ը:
Զինվորականները պահանջել են իրենց ազատ արձակել դատարանի դահլիճից: Այս 8 թուրք զինվորականներին Թուրքիայի արդարադատությանը հանձնելու պահանջը մերժվել էր Հունաստանի գերագույն վճռաբեկ դատարանի կողմից, ինչի արդյունքում թուրքհունական հարաբերությունները բավականին լարվել են: