Մալայզիայի ափերի մոտ անհետացել է չինացի զբոսաշրջիկների տեղափոխող նավը
Կապը նավի հետ, որն ուղևորվում էր Մենգալում կղզի, անհետացել է մալայզիական ջրերում այն բանից հետո, երբ այն դուրս է եկել Կոտա-Կինաբալու քաղաքի նավահանգստից՝ Սաբահ նախանհօ ադմինիստրատիվ կենտրոնից:
Ներկայումս նավի երթուղով իրականացվում է որոնողափրկարարական գործողություն, որը դժվարանում է ուժեղ քամու ու մեծ ալիքների պատճառով, հայտնում է BBC-ն:
Որոնողական օպերացիային մասնակցում են ոստիկանության աշխատակիցներ, ինչպես նաև Մալայզիայի ռազմածովային նավատորիմի ու ռազմաօդային ուժերի ներկայացուցիչները:
Մենգալում կղզին հայտնի է իր վայրի լողափերով ու հայտնի է դայվերների շրջանում: