Բաժիններ՝

Սպիտակ տունը դրական է գնահատել Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցը

ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը կարևոր սկիզբ է դարձել երկու երկրների միջև հարաբերությունների բարելավման համար, հայտնել է Սպիտակ տունը:

«Հաջող խոսակցությունը կարևոր մեկնարկային քայլ է դարձել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունների բարելավման ուղղությամբ, որը անհրաժեշտ է ուղղել»,- ասվում է Սպիտակ տան մամուլի հաղորդագրության մեջ:

«Խոսակցությունը տևել է մոտ 1 ժամ, ընթացել է այն թեմաների շուրջ, որոնք կապված են ԴԱԻՇ-ի դեմ պայքարի փոխադարձ համագործակցության հետ, ինչպես նաև խաղաղություն հաստատելու ջանքերի, ներառյալ Սիրիայում իրավիճակը»,- ասվում է հայտարարության մեջ:

Թրամփն ու Պուտինը հուսով են, որ կողմերը կկարողանան արագ անցում կատարել ահաբեկչության դեմ պայքարին ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ կարևոր հարցերի:

Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը ևս դրական էր գնահատել կայացած հեռախոսազրույցը՝ հայտնելով, որ այն անցել է «դրական ու գործնական մթնոլորտում»:

Հունվարի 28-ին Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել 5 երկրների ղեկավարների հետ: Պուտինն այդ ցուցակում եղել է հինգերորդը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս