Մեծ Բրիտանիան և Թուրքիան մտադիր են ստորագրել ազատ առևտրի մասին համաձայնագիր
Մեծ Բրիտանիան և Թուրքիան պլանավորում են ստորագրել ազատ առևտրի մասին համաձայնագիր այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան լքի Եվրամիությունը:
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը իր բրիտանացի գործընկերոջ՝ Թերեզա Մեյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, հայտնում է Reuters-ը:
Յըլդըրըմը նաև նշել է, որ երկու երկրներն էլ պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում: