Բաժիններ՝

Բողոքի խոշոր ակցիաներ Նյու Յորքի օդանավակայանում

Նյու Յորքի Ջոն Քենեդու անվան օդանավակայանում բողոքի ցույցեր են սկսվել այն բանից հետո, երբ 12 մարդ է ձերբակալվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի համաձայն, որն արգելել է երկիր 7 մուսուլմանական երկրների բնակիչների մուտքը, հայտնում է NBC New York-ը: 

Հարյուրավոր ցուցարարներ հավաքվել են թռիչքի տերմինալի մոտ՝ վանկարկելով՝ «Ո՛չ վախին, ո՛չ ատելությանը, փախստականներին այստեղ ուրախ են ընդունել»: 

Ոմանք անգամ կոչ են անում իմփիչմենթ հայտարարել Թրամփին ու արտաքսել նրա կնոջը:
Ամերիկյան որոշ ԶԼՄ-ների տվյալների համաձայն՝ տարբեր օդանավակայաններում ձերբակալվել կամ տուն է ուղարկվել 27 մարդ:

ԱՄՆ նախագահ Թրամփը հունվարի 27-ին ստորագրել է հրամանագիր, որը 120 օրով դադարեցնում է փախստականների ընդունումը Միացյալ Նահանգներ, անորոշ ժամկետով արգելում է Սիրիայից փախստականների տեղավորումը և խստացնում է ԱՄՆ մուտք գործելու որոշ կանոններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս